Իսրայելի պաշտպանության նախարարը հրամայել է ամբողջապես շրջափակել Գազայի հատվածը

Իսրայելցի զինվորականներ
Հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հրաման է տվել Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. այնտեղ կդադարեցվեն պարենի, գազի, էներգիայի մատակարարումները:
«Ես հրաման եմ տվել Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին։ Ոչ էլեկտրականություն, ոչ սնունդ, ոչ գազ, ամեն ինչ փակ է», - հայտարարել է Գալանտը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ընթացքում Իսրայելում զոհվածների թիվը գերազանցել է 300-ը, տուժել է ավելի քան 1,5 հազար մարդ: Պաղեստինի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 232-ի, տուժել է գրեթե 1,7 հազար մարդ: