Համբուրգի օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է Թեհրանի օդանավում ռումբի ահազանգի պատճառով

Սպառնալիքը ստացվել է էլեկտրոնային փոստով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Համբուրգի միջազգային օդանավակայանի աշխատանքը լիովին դադարեցվել է Թեհրանից ժամանող ինքնաթիռում տեղադրված ռումբի մասին ահազանգի պատճառով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը` հղում անելով NDR հեռուստառադիոընկերությանը։
ԶԼՄ–ի տվյալներով` ինքնաթիռը վայրէջք է կատարել օդանավակայանում։ Այժմ այն խուզարկում են իրավապահ մարմինների աշխատակիցները։ Օդանավում գտնվող 198 ուղևորներն ու անձնակազմի 16 անդամները լքել են ինքնաթիռը։ Նրանց ուղեբեռն այժմ ստուգվում է։ Չվերթեր չեն իրականացվում։
Թել Ավիվ–Ստամբուլ չվերթը չեղարկվել է ուղևորներին սպառնացող տեսանյութի պատճառով
Ինչպես հայտնում է NDR–ը, դաշնային ոստիկանությունը լուրջ է գնահատում էլեկտրոնային փոստով ստացված սպառնալիքը։