ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը հայտնվել է վտանգավոր երկրների ցանկում Էստոնիայի այն քաղաքացիների համար, որոնք պետական գաղտնիքի են տիրապետում։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Լիտվայի Telegram–յան ալիքը։
Նշվում է, որ Էստոնիայի ՆԳՆ–ն ընդլայնել է ցանկը, որտեղ նախկինում ընդգրկված էին միայն Ռուսաստանը, Բելառուսը և ԿԺԴՀ–ն:
Ցանկում ներառվել են Հայաստանը, Ադրբեջանը, Չինաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը:
Այժմ էստոնացիները, որոնք պետական գաղտնիքի են տիրապետում, պետք է մեկնելուց ոչ ուշ, քան 5 օր առաջ իրենց ուղևորության մասին տեղյակ պահեն հատուկ ծառայություններին: