ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 457-ի: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Հոսպիտալացված է 1 մարդ, 288-ը դուրս են գրվել հիվանդանոցից։
Վարակվածներից 317-ը երեխաներ են, 140-ը` մեծահասակ: