ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. ԵԽԽՎ֊ն որոշեց հրատապ ընթացակարգով քննարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ հարցը, որը տեղի կունենա հոկտեմբերի 12–ին: Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը։
Ադրբեջանի ագրեսիան ու Արցախի հայաթափումը
Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայիզոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեցկրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին`Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել100 632 մարդ։
Հիշեցնենք, որ մինչ այդ` հոկտեմբերի 10-ին, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համատեղ նիստի ժամանակ կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին և հումանիտար իրավիճակին, ինչպես նաև Ադրբեջանի միջազգային պարտավորություններին վերաբերող հարցերը։
Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 5–ին Եվրախորհրդարանի պատգամավորները Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում չպարտավորեցնող բանաձև են ընդունել՝ ԵՄ երկրներին կոչ անելով նպատակաուղղված պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարների դեմ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում ագրեսիայի և մարդու իրավունքների խախտման համար: