Ադրբեջանի նպատակը նաև հոգեբանական առավելություններ ձեռք բերելն է

«Ադրբեջանի կողմից Արցախի երեք նախկին ու ներկա նախագահների կալանավորումը քաղաքական ենթատեքստ ունի»,- այսօր հրավիրված ասուլիսում նշել է «Միզազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ Սիրանուշ Սահակյանը։
Sputnik
Նրա համոզմամբ՝ Ադրբեջանի կողմից չճանաչված պետությունում իրականացվող պատժիչ գործողությունները ցուցադրական են, որոնց նպատակը նաև հոգեբանական առավելություններ ձեռք բերելն է։