Վտարանդի կառավարությունը անհրաժեշտ է Արցախը պահպանելու համար

«Հայաստանում պետք է ձևավորվի Արցախի Հանրապետության վտարանդի կառավարություն»,- Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կարծիք է հայտնել Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։
Sputnik
«Ոչ ոք իրավասու չէ Արցախի Հանրապետությունը լուծարել․ այն ձևավորվել է հանրաքվեի միջոցով` ժողովրդի կողմից, և միայն ժողովուրդն է իրավասու լուծարել այդ հանրապետությունը։ Իսկ ժողովուրդը ամբողջովին կենտրոնացված է ՀՀ–ում, ուստի նա պետք է ունենա իր վտարանդի կառավարությունը, իր վտարանդի խորհրդարանը»,- պարզաբանել է Արամ Սարգսյանը։
Նրա խոսքով` վտարանդի կառավարությունը պետք է իրականացի այն քաղաքական գիծը, որն անհրաժեշտ է Արցախը պահպանելու, վերադարձնելու համար, իհարկե ոչ թե հիմա, այլ հեռանկարում։