Ավելի քան մեկ շաբաթ է` Արտաշատ քաղաքի կենտրոնում գործող մարզադպրոցի դահլիճի գործառույթը լիովին փոխվել է։ Դահլիճում սպորտային պարագաների փոխարեն մահճակալներ են դրված, հանդերձարանն էլ վերակահավորվել ու սանհանգույց է դարձել։
Բռնի տեղահանված արցախցիներից շատերը հիմնական կացարան դեռ չեն գտել։ Որպեսզի նրանք անօթևան չմնան, համայնքապետարաններն ու ՀԿ–ները համատեղ բացել են ժամանակավոր կացարաններ։
Պատմում է «Սմարթ Արմենիա» բարեգործական ՀԿ–ի նախագահ Արման Նալբանդյանը։