ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Երկու լեռնագնաց մահացել են, մեկը ծանր վնասվածքներ է ստացել Տիբեթի լեռներում ձնահոսքի ժամանակ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է «Սինհուա» գործակալությունը:
Հաղորդվում է, որ ձնահոսքը տեղի է ունեցել հոկտեմբերի 7–ին Շիշաբանգմա լեռան լանջերին, որը գտնվում է Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանի Շիգաձե համայնքի տարածքում:
«Երկու լեռնագնաց զոհվել են, երկուսը համարվում են անհետ կորած, ևս մեկը ծանր վնասվածքներ է ստացել։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են»,– ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ձնահոսքը տեղի է ունեցել ծովի մակարդակից 7,6 հազար եւ 8 հազար մետր բարձրության վրա:
Մահացածներից մեկը ԱՄՆ-ի, մյուսը՝ Նեպալի քաղաքացիներ են։