Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

ԼՂ–ում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած 5 պացիենտ տեղափոխվել է Իտալիա

ԼՂ–ում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած 5 պացիենտ տեղափոխվել է Իտալիա
Հայաստանի բժշկական հաստատություններում հոկտեմբերի 7-ի դրությամբ բուժում է ստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 302 քաղաքացի. 113-ի վիճակը գնահատվում է ծանր, 11-ինը՝ ծայրահեղ ծանր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած ևս 5 պացիենտ բուժումը շարունակելու է արտերկրում։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Գիշերը Իտալիայից ժամանած մասնագիտական թիմը, մեր բժիշկների հետ համատեղ քննարկման արդյունքում, ընտրել և տեղափոխել է այն պացիենտներին, որոնց բուժումը իրենց երկրում շարունակելն ավելի արդյունավետ և համալիր կլինի»,-նշված է հաղորդագրության մեջ։
ԼՂ–ում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած 5 պացիենտ տեղափոխվել է Իտալիա
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեռնային Ղարաբաղում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած 4 պացիենտ տեղափոխվել էր Ֆրանսիա, 3-ը՝ Բուլղարիա։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 25-ին էլ Ստեփանակերտի մոտակայքում գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցավ ուժեղ պայթյուն, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ մահացան։
Արցախի բուժհաստատություններից Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու, նրանց մեծ մասը ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում։ Հաստատված մահերի թիվը 76 է (6 բուժառու մահացել է Հայաստանում-խմբ.):
Հայաստանի բժշկական հաստատություններում հոկտեմբերի 7-ի դրությամբ բուժում է ստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 302 քաղաքացի։ 113-ի վիճակը գնահատվում է ծանր, 11-ինը՝ ծայրահեղ ծանր։