Իսրայելի դպրոցներում առաջիկա երկու օրերին դասեր չեն լինի

Իսրայելյան ավիահարված Գազայի հատվածում
Իսրայելի թիկունքային ծառայությունների ղեկավարությունը հրամայել է առաջիկա երկու օրերին չեղարկել դասերը դպրոցներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի թիկունք ծառայությունների հրամանատարությունը հրամայել է առաջիկա երկու օրվա ընթացքում երկրի բոլոր դպրոցներում չեղարկել դասերը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնում է Haaretz թերթը:
«Թիկունքի հրամանատարությունը հրամայում է՝ առաջիկա երկու օրերին Իսրայելի ողջ տարածքում դասապրոցես չանցկացնել»,– ասված է հաղորդագրության մեջ:
Նախօրեին Իսրայելի կրթության նախարարությունը հայտնել էր, որ երկրի ամբողջ տարածքում դպրոցներն ու մանկապարտեզները հոկտեմբերի 8–ին փակ կմնան՝ հակամարտության սրման պատճառով:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ են ներխուժել Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բնակչությանն ուղղված ուղերձում հայտարարել է, որ Իսրայելը պատերազմական վիճակում է։
Վերջին տվյալներով՝ զոհվել է մոտ 600 խաղաղ իսրայելցի, վիրավորվել է 1864-ը:
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 370-ի, տուժել է 2 200 մարդ: