Արթուր Դավթյանը մարմնամարզության աշխարհի 52-րդ առաջնությունում գրավեց 6-րդ տեղը

Արթուր Դավթյան
Դավթյանն արդեն իսկ ապահովել է Փարիզի 33-րդ Օլիմպիական խաղերի ուղեգիր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Բելգիայի Անտվերպեն քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի 52-րդ առաջնությունում գրավեց 6-րդ տեղը:
Մրցումային վերջին օրը կայացավ առանձին գործիքների հենացատկի եզրափակիչը: Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը այս վարժությունում հավաքեց 14.549 միավոր և գրավեց 6-րդ տեղը:
Այս վարժությունում աշխարհի չեմպիոն դարձավ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջեկ Ջերմանը (15.050 միավոր):
Հիշեցնենք՝ Արթուր Դավթյանն արդեն իսկ ապահովել է Փարիզի 33-րդ Օլիմպիական խաղերի ուղեգիր` որակավորման փուլում մրցելով նաև բազմամարտում:
Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը մեկ օլիմպիական ուղեգրով ավարտեց պայքարը աշխարհի առաջնությունում: