Արցախում պայթյունից տուժած 5 պացիենտ տեղափոխվել են ԱՄՆ ու Բելգիա

Արցախում պայթյունից տուժած 5 պացիենտ տեղափոխվել են ԱՄՆ ու Բելգիա
Գերատեսչությունից նաև հիշեցնում են, որ Հայաստանին օգնության ձեռք մեկնած երկրներից Ֆրանսիայի, Բուլղարիայի, Իտալիայի կլինիկաներում բուժումն արդեն շարունակում են 12 պացիենտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգների և Բելգիայի Թագավորության հետ փոխգործակցության արդյունքում այսօր այդ երկրների առաջատար բժշկական մասնագիտացված կենտրոններ են տեղափոխվել Արցախում պայթյունից տուժած 5 պացիենտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Նրանք բոլորն անչափահասներ են»,– նշում են նախարարությունից։
Արցախում պայթյունից տուժած 5 պացիենտ տեղափոխվել են ԱՄՆ ու Բելգիա
Գերատեսչությունից նաև հիշեցնում են, որ Հայաստանին օգնության ձեռք մեկնած երկրներից Ֆրանսիայի, Բուլղարիայի, Իտալիայի կլինիկաներում բուժումն արդեն շարունակում են 12 պացիենտ։ Նրանից 4 պացիենտ տեղափոխվել է Ֆրանսիա, 3-ը՝ Բուլղարիա, 5–ը` Իտալիա։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 25-ին էլ Ստեփանակերտի մոտակայքում գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցավ ուժեղ պայթյուն, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ մահացան։
Արցախում պայթյունից տուժած 5 պացիենտ տեղափոխվել են ԱՄՆ ու Բելգիա
Արցախի բուժհաստատություններից Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու, նրանց մեծ մասը ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում։ Հաստատված մահերի թիվը 76 է (6 բուժառու մահացել է Հայաստանում-խմբ.):
Հայաստանի բժշկական հաստատություններում հոկտեմբերի 8-ի դրությամբ բուժում է ստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 293 քաղաքացի։ 106-ի վիճակը գնահատվում է ծանր, 11-ինը՝ ծայրահեղ ծանր։