ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. Աֆղանստանի արևմուտքում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը, ավելի քան 9 հազարը վիրավորվել են, հաղորդում են արևմտյան ԶԼՄ-ները:
«Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը կազմում է 2 053 մարդ, տուժել է 9 240 մարդ, վնասվել կամ ավերվել է 1 329 տուն», - հայտնում է Reuters գործակալությունը ՝ հղում անելով տարերային աղետների նախարարությանը:
Հոկտեմբերի 7-ին Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հաղորդել էր Աֆղանստանի արևմուտքում մինչև 6,4 մագնիտուդ ուժգնությամբ մի քանի երկրաշարժերի մասին: