293 արցախցի շարունակում է բուժումը ՀՀ ԲԿ-ներում, 11–ը ծայրահեղ ծանր վիճակում են

Արխիվային լուսանկար
Բռնի տեղահանվածների 14 տոկոսն ամրագրվել են առաջնային բուժհաստատություններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված 293 բուժառու շարունակում է բուժումը հայաստանյան տարբեր բուժհաստատություններում, 106-ը ծանր վիճակում են, 11–ը` ծայրահեղ ծանր վիճակում։ ՀՀ առողջապահության նախարարության վերջին տվյալները ՀՀ կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ներկայացրեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Ըստ նրա` բռնի տեղահանվածների 14 տոկոսն ամրագրվել են առաջնային բուժհաստատություններում։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 25-ին էլ Ստեփանակերտի մոտակայքում գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցավ ուժեղ պայթյուն, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ մահացան։
Արցախի բուժհաստատություններից Հայաստան էր տեղափոխվել 349 բուժառու, նրանց մեծ մասը՝ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում։
Հայաստանի բժշկական հաստատություններում հոկտեմբերի 7-ի դրությամբ բուժում էր ստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 302 քաղաքացի։