«Շիրակը» 6-րդ անգամ նվաճեց Հայաստանի սուպերգավաթը

Հաղթողը որոշվեց 11–մետրանոց հարվածաշարով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի սուպերգավաթի խաղում հաղթեց «Շիրակը»։
Հակոբ Տոնոյանի անունը կրող պատվավոր մրցանակի համար խաղադաշտ դուրս եկան «Ուրարտուի» (Հայաստանի չեմպիոն և գավաթակիր) և «Շիրակի» (Գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակից) ֆուտբոլիստները։
Հանդիպման հիմնական ժամանակի ընթացքում կողմերը հաջողության չհասան, գրանցվեց 0։0 հաշիվ։
«Տարիքի հետ նա միայն ավելի լավն է դառնում». Մխիթարյանի գործակալը` ֆուտբոլիստի մասին
Լրացուցիչ ժամանակի ընթացքում էլ դարպասի գրավում չարձանագրվեց։ Հաղթողը որոշվեց 11–մետրանոց հարվածաշարով (6:5)։
Այստեղ հանդիպման հերոսը դարձավ «Շիրակի» դարպասապահ Դարկո Վուկաշինովիչը, որը հետ մղեց երեք հարված, իսկ Գյումրու թիմն էլ վեցերորդ անգամ նվաճեց Հայաստանի սուպերգավաթը։
Հայ սամբիստն աշխարհի չեմպիոն է դարձել՝ եզրափակիչում հաղթելով ադրբեջանցի մրցակցին