ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Պուշկինի լեռնանցքի թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Պուշկինի լեռնանցքի թունելով ճանապարհային երթևեկությունը դադարեցվել է մինչև հոկտեմբերի տասը` ժամը 22:00-ից մինչև 06:00»,– ասված է հաղորդագրությունում։
Երթևեկության ժամանակավոր դադարեցումը պայմանավորված է ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Պուշկինի լեռնանցքի թունելի (Պուշկինի թունել) հիմնանորոգման նախագծային աշխատանքներով