Իսրայելում տուժածների թվում հայերի առկայության մասին տեղեկություններ դեռ չկան. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ–ն վստահեցնում է, որ մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, հայկական կազմակերպությունների և անհատների հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«ՀՀ ԱԳՆ–ն Իսրայելում դեսպանության միջոցով մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, հայկական կազմակերպությունների և անհատների հետ: Ըստ անհրաժեշտության` լրացուցիչ տեղեկություն կտրամադրենք»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք` պաղեստինյան «Համաս» շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ գործողություն է սկսում և հինգ հազար հրթիռ է արձակել այդ երկրի ուղղությամբ: Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է Գազայի հատվածում «Երկաթե թրեր» հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին: «Համասի» ներկայացուցիչների պնդմամբ՝ գերեվարվել և Գազայի հատված է տեղափոխվել 35 իսրայելցի զինվոր։ Գերիների թվում նաև բազմաթիվ խաղաղ բնակիչներ կան։
Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ «Համասը» 7 շրջան է վերահսկողության տակ առել։ Այս պահի տվյալներով` վեց մարդ է զոհվել, մոտ 300-ը ՝ վիրավորվել։