Իսրայելի հարավային շրջանի ոստիկանությունը կարծում է` էսկալացիան կարող է մի քանի օր տևել

Հրթիռակոծության հետևանքները Իսրայելում
Իսրայելի հարավային շրջանի ոստիկանության հրամանատարը ենթադրում է, որ ստիպված կլինեն շարունակել պայքարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի հարավային շրջանի ոստիկանության հրամանատար Ամիր Քոենը ենթադրում է, որ Գազայի հատվածից Իսրայել ներթափանցած պաղեստինցիների հետ մարտերը կարող են շարունակվել մի քանի օր:
«Հարավային շրջանի հրամանատարը ենթադրում է, որ ստիպված կլինեն շարունակել պայքարը, քանի որ իրավիճակը դժվար թե շուտ կարգավորվի»,– ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Քոենը նաև խոստովանել է, որ ոստիկանների շրջանում կան զոհեր և վիրավորներ:
Հիշեցնենք` այսօր առավոտյան «Իսլամական ջիհադ» խմբավորումը հայտարարել է «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողության մեկնարկի մասին՝ հերթական լոկալ պատերազմը սանձազերծելով Իսրայելի դեմ: Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ կորցրել է 7 շրջանի նկատմամբ վերահսկողությունը։
Իսրայելն ի պատասխան հայտարարել է Գազայի հատվածում ռազմական գործողության մեկնարկի և պահեստազորայինների շտապ հավաքագրման մասին: Երկրի պաշտպանության նախարարն ասել է, որ իր երկրի դեմ պատերազմի է դուրս եկել «Համաս» շարժումը։
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնել է պաշտպանության նախարարության շտաբ՝ ուժային հրամանատարության հետ խորհրդակցության:
Իսրայելի ազգային անվտանգության նախարարն արտակարգ դրություն է հայտարարել երկրում