Այսօր առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման է ենթարկվել։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել:
«Իսլամական ջիհադ» խմբավորումը հայտարարել է «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողության մեկնարկի մասին՝ հերթական լոկալ պատերազմը սանձազերծելով Իսրայելի դեմ: Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ կորցրել է 7 շրջանի նկատմամբ վերահսկողությունը։
Իսրայելն ի պատասխան հայտարարել է Գազայի հատվածում ռազմական գործողության մեկնարկի և պահեստազորայինների շտապ հավաքագրման մասին: Երկրի պաշտպանության նախարարն ասել է, որ իր երկրի դեմ պատերազմի է դուրս եկել «Համաս» շարժումը։
Իսրայելը հայտարարել է, որ «Համաս» խմբավորման 200-300 զինյալներ են ներթափանցել սահմանամերձ շրջաններ։