Միանում ենք բռնությունը դադարեցնելու կոչերին. ՀՀ ԱԳՆ–ն՝ Իսրայելի և Գազայի բախումների մասին

ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ–ն արձագանքել է պաղեստինա–իսրայելական հակամարտության սրացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցնցված է պաղեստինցիների և Իսրայելի միջև բռնություններից և խաղաղ բնակչության թիրախավորումից։ Այս հայտարարությունը հրապարակվել է X-ի մկրոբոգում։
«Ցավակցում ենք զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին»,– նշել է գերատեսչությունը։
ՀՀ ԱԳՆ–ն միանում է բռնությունը դադարեցնելու միջազգային կոչերին։
Այսօր առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ են ներխուժել Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
ՆԱՏՕ-ում դատապարտել են «Համասի» հարձակումը, ԱՄՆ-ն խոստում է տվել Իսրայելին
Պաղեստինյան «Համաս» շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնել է Գազայի հատվածում «Համասի» դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բնակչությանն ուղղված ուղերձում հայտարարել է, որ Իսրայելը պատերազմական վիճակում է։ Նա հրահանգել է պահեստազորայինների զորահավաք իրականացնել:
Իրանն աջակցություն է հայտնում Պաղեստինին. ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական