ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Հայկ Մարտիրոսյանը համալրել է հայ սուպերգրոսմայստերների ցուցակը, նա հաղթահարել է 2700 վարկանիշի շեմը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
«Նրա վարկանիշն այժմ 2710 է: Հայկն այս արդյունքին է հասել Եվրոպայի շախմատի ակումբային գավաթի շրջանակներում, որտեղ 4 անընդմեջ հաղթանակ է տարել, իսկ 5-րդ խաղափուլում ոչ-ոքի է խաղացել աշխարհի 15-րդ չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ»,– ասված է հաղորդագրությունում։
Հայկ Մարտիրոսյանն այժմ Հայաստանի ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստն է։