Աֆղանստանում 6,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Աֆղանստան
Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Աֆղանստանի արևմուտքում 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Տեղեկությունը հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։
Օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժը գրանցվել է 272 հազար բնակչություն ունեցող Հերաթ քաղաքից 40 կմ հեռավորության վրա։
Թուրքիայի արևմուտքում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ավելի ուշ օջախի 35 կմ խորությամբ, 5,6 մագնիտուդով նոր ցնցումներ են արձանագրվել Հերաթից 27 կմ հյուսիս-արևմուտք։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան:
4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Նեապոլի մոտ գտնվող հրաբխային շրջանում