Հացիկ գյուղում ավտոմեքենա է այրվել

Այրված ավտոմեքենան
Հրշեջները կարճ ժամանակում մարել են հրդեհը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Հացիկ գյուղում ավտոմեքենա է այրվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 6-ին` ժամը 02:45-ին, ահազանգ է ստացել, որ նշված գյուղի 5-րդ փողոցում ավտոմեքենա է այրվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:05-ին, մարվել՝ 03:14-ին:
Հրդեհ Վայքի հեղուկ գազի վերգետնյա ռեզերվուարում. կան տուժածներ