Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտվեց Պորտուգալիայի թիմին

Պորտուգալիայի հավաքականը աշխարհի գործող չեմպիոնն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը աշխարհի 2024 թվականի առաջնության էլիտ փուլի խմբային պայքարում սեփական հարկի տակ 5:6 հաշվով պարտվեց Պորտուգալիայի հավաքականին։
Մեր թիմը խմբում կրեց երրորդ անընդմեջ պարտությունը, իսկ պորտուգալացիները տոնեցին երրորդ հաղթանակն ու վստահորեն գլխավորում են խմբի մրցաշարային աղյուսակը։
Նշենք, որ Պորտուգալիայի հավաքականը աշխարհի գործող չեմպիոնն է։
Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը մեդալ չվաստակեցին աշխարհի առաջնությունում
Հիշեցնենք, որ ընտրական փուլում Հայաստանի ֆուտզալի հավաքականն իր խմբում վաստակել էր 12 միավոր և դուրս եկել աշխարհի առաջնության էլիտ խումբ: Հայաստանի թիմը 2-ական անգամ հաղթել էր Չեխիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականներին:
էլիտ փուլի առաջին խաղում սեպտեմբերի 15–ին մեր հավաքականը Թբիլիսիում պարտվել է Վրաստանի հավաքականին: Հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով:
Խմբային փուլի երկրորդ խաղը մեր հավաքականն անցկացրել է սեպտեմբերի 20-ին` սեփական հարկի տակ ընդունելով Ֆինլանդիայի հավաքականին։
Հռիփսիմե Խուրշուդյանն ու Տաթև Հակոբյանը չկարողացան մեդալներ վաստակել ծանրամարտի ԱԱ–ում