ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Էկվադորում իրականացված լայնածավալ գործողության արդյունքում շուրջ 14 տոննա թմրանյութ է առգրավվել: Տեղեկությունը սոցցանցում հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Խուան Սապատան։
««Գրան Հերիկո 35» գործողության ընթացքում երկրի մի քանի նահանգում իրականացվել է ուժեղացված ծառայություն, որի արդյունքում ձերբակալվել է 28 անձ, առգրավվել է 13,6 տոննա թմրանյութ», - գրել է Սապատան:
Բացի այդ, խուզարկությունների ընթացքում իրավապաները զենք, կանխիկ գումար և բջջային հեռախոսներ են առգրավել:
Լայնածավալ գործողությունից առաջ շուրջ մեկ տարի հետաքննություն է ընթացել, Էկվադորը տեղեկություններ է փոխանակել Մեքսիկայի, Կոլումբիայի և ԱՄՆ-ի հետ։