ԵԱՏՄ-ում կգնահատեն տարբեր տարածաշրջանների զբոսաշրջային անվտանգությունը

ԵԱՏՄ անդամ երկրների դրոշներ
Խոսքը վերաբերում է բոլոր տարածաշրջանների նկարագրությանը, որի օգնությամբ զբոսաշրջիկները կկարողանան որոշել` որքանով է անվտանգ իրենց ընտրած այցի վայրը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ հանրային պալատը կգնահատի տարածաշրջանների անվտանգությունը ԲՐԻԿՍ, ՇՀԿ, ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների զբոսաշրջիկների համար: Մոսկվայում գործարար տուրիզմի Meet Global MICE Congress 2023 համաժողովի շրջանակում այս մասին հայտարարել է ԵԱՏՄ միջազգային համագործակցության Հանրային պալատի փոխնախագահ Անաստասիա Պավլովան։
«Այս մոդուլները բացառիկ կարևոր տեղեկություններ կպարունակեն թվարկված միավորումներից ցանկացած զբոսաշրջիկի համար», - ասել է Պավլովան։
Խոսքը վերաբերում է բոլոր տարածաշրջանների նկարագրությանը, որի օգնությամբ զբոսաշրջիկները կկարողանան որոշել` որքանով է անվտանգ իրենց ընտրած այցի վայրը:
ԵԱՏՄ-ում աշխատանքի էլեկտրոնային բորսա է ստեղծվում
Պավլովան հստակեցրել է` այդ մոդուլները թույլ կտան անմիջապես տեսնել, թե որքան անվտանգ է Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և թվարկված միջպետական միավորումներում ընդգրկված ցանկացած երկրի այս կամ այն տարածաշրջանը:
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: ԵԱՏՄ անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
ԵԱՏՄ-ում կրկնակի նվազել են կեղծված ապրանքների ծավալները․ ամենաբարձր ցուցանիշը ՀՀ–ում է