Արցախում վառելիքի պայթյունից տուժած 4 ծանր վիրավոր տեղափոխվել են Ֆրանսիա

Ֆրանսիան շարունակում է աջակցել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղից հայ փախստականներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Արցախից տարհանված չորս ծանր վիրավոր այսօր տեղափոխվել են Ֆրանսիա։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը։
«Ինչպես և Կատրին Կոլոննան խոստացել էր` այսօր կեսօրին 4 ծանր հիվանդ տեղափոխվել են Ֆրասիայի բժշկական հատատություններ»,– ասված է հայտարարությունում։
Արցախից տարհանված չորս ծանր վիրավոր այսօր տեղափոխվել են Ֆրանսիա
Նշվում է, որ Ֆրանսիան շարունակում է աջակցել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղից հայ փախստականներին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան այցելել էր Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոն` Արցախում վառելիքի պայթյունից տուժած քաղաքացիներին տեսակցելու։Նա այնտեղ տեղեկացրել էր, որ Ֆրանսիան մտադիր է 4 բուժառուի տեղափոխել` բուժումն այնտեղ շարունակելու նպատակով։
Հիշեցնենք` սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցավ ուժեղ պայթյուն, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ մահացան։
Արցախի բուժհաստատություններից Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու, նրանց մեծ մասը ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում։ Հաստատված մահերի թիվը 76 է (6 բուժառու մահացել է Հայաստանում,-խմբ.):