Ալիևը հայտարարել է, որ առաջիկայում «3+3» ձևաչափով հանդիպումներ են լինելու

Ալիևը նշել է, որ «3+3» ձևաչափի հանդիպման նախաձեռնողը Ադրբեջանն է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մոտ ապագայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան) ձևաչափով հանդիպումներ են լինելու։ Այդ մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ այս մասին Ալիևն ասել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշիի հետ հանդիպման ժամանակ:
Իրանը և ՌԴ–ն ձգտում են տարածաշրջանում հակասությունները հասցնել նվազագույնի. «3+3»–ի մասին
Նա նաև նշել է, որ «3+3» համագործակցության ձևաչափի հանդիպման նախաձեռնողը Ադրբեջանն է:
Հիշեցնենք, որ «3+2» ձևաչափով առաջին և առայժմ վերջին հանդիպումը (Վրաստանը մինչ օրս հրաժարվում է մասնակցել հարթակի աշխատանքներին,- խմբ.) տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում։
Իսկ 2023 թ. սեպտեմբերի 26–ին Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էբրահիմ Ռայիսին հերթական հանդիպման ժամանակ հետաքրքրություն են հայտնել «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի աշխատանքի ակտիվացման հարցում։