Ադրբեջանցիների կողմից կալանավորված Դավիթ Բաբայանին փաստաբան է տրամադրվել

Դավիթ Բաբայան
Արցախի նախկին արտգործնախարարը բուժզննում է անցել, նրան ակնոց են տվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան տեսակցել է Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին։ Տեղեկությունը հայտնում է APA գործակալությունը` հղում անելով ՄԻՊ գրասենյակին։
Նշվում է, որ Ալիևան լսել է Դավիթ Բաբայանին, ուսումնասիրել նրա պահման և բուժման պայմանները։ Նրան ակնոց են տվել, ապահովվել է գրադարանի և տեղեկատվության հասանելիություն։
«Բաբայանին փաստաբան է տրամադրվել։ Նրան օրենսդրական ակտեր են ներկայացվել մայրենի լեզվով, տրամադրվել են նաև ՄԻՊ–ին դիմելու հնարավորությունը բացատրող գրքույկներ»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 28-ին հայտարարեց, որ որոշել է հանձնվել Ադրբեջանի իշխանություններին։ Սեպտեմբերի 30-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնեց Բաբայանը կալանավորվել է։