ՌԴ ՔԿ ղեկավարը հայտնել է` Պրիգոժինի ինքնաթիռի վրա արտաքին ազդեցություն չի եղել. Պուտին

Վլադիմիր Պուտին
ՌԴ նախագահը պարզաբանեց, թե ինչ է զեկուցել իրենց Ալեքսանդր Բաստիրկինը` Պրիգոժինի ինքնաթիռի կործանման և վերջինիս մահվան առնչությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. ՌԴ քննչական կոմիտեի ղեկվար Ալեքսանդր Բաստիրկինը զեկուցել է, որ Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռի վրա արտաքին ազդեցություն չի եղել։ Այս մասին «Վալդայ» բանավեճի ակումբի նիստում հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ամենայն հավանականությամբ օդում կախված հարց կա, թե ինչ է պատահել ընկերության ղեկավարության հետ և այլն։ Դե, մենք գիտենք ավիավթարի մասին, քննչական կոմիտեի ղեկավարն ինձ զեկուցեց բառացիորեն օրերս, ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների մարմիններում հայտնաբերվել են ձեռքի նռնակների բեկորներ։ Ինքնաթիռի վրա արտաքին ազդեցություն չի եղել»,– նշեց Պուտինը։
Հիշեցնենք, որ «Վագներ» խմբի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը մահացել է օգոստոսի 23-ին։ Այդ օրը վերջինս և ևս 9 անձ զոհ են գնացել Embraer Legacy մասնավոր ընկերության ինքնաթիռի վթարին՝ Տվերի մարզի Կուժենկինո գյուղի մոտակայքու։ Ինքնաթիռը Մոսկվայից մեկնում էր Սանկտ Պետերբուրգ։