ՊՆ–ում և ոստիկանությունում պաշտոն ունեցած անձը մեղադրվում է 1,5 մլրդ դրամ յուրացնելու մեջ

Վ.Մ.–ն զբաղեցրել է Արաբկիրի և Կենտրոնականի զինվորական կոմիսարի, ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1992-2018 թթ. պաշտպանության նախարարությունում և ոստիկանությունում մի շարք պաշտոններ զբաղեցրած Վ.Մ.–ի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Վ.Մ.–ն զբաղեցրել է Արաբկիրի և Կենտրոնականի զինվորական կոմիսարի, ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնները։
Դատախազության հաղորդագրուգթյան համաձայն` 2015 թ. Վ.Մ.-ն յուրացրել է պետական միջոց հանդիսացող 8 մլն 239 հազար 390 դրամին համարժեք 17 հազար ԱՄՆ դոլար:
1992–2018 թթ.. զբաղեցնելով պաշտպանության նախարարությունում և ոստիկանությունում մի շարք պաշտոններ, ստացել է մոտ 821 հազար 128 ռուբլի և 39 մլն դրամ աշխատավարձ, սակայն նույն ժամանակահատվածում ձեռք է բերել և օտարել անշարժ ու շարժական գույք, ձևակերպել ավանդներ, փոխանցումներ է կատարել, որոնք ընդհանուր արժեքով էականորեն գերազանցել են նրա օրինական եկամուտները։
Կառավարությունը 1,2 մլն դոլար է հատկացրել Հյուսիս–հարավի չարաշահումները բացահայտելու համար
Ընդհանուր առմամբ, Վ.Մ.-ն ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելու, պետական գույքի յուրացմանը հանցակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտների հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու եղանակով նա օրինականացրել է 1 մլրդ 418 մլն 60 հազար 977 դրամ: