Միշելը Փաշինյանին և Ալիևին հրավիրել է Բրյուսելում հանդիպման

Արխիվային լուսանկար
Հանդիպումն ամենայն հավանականությամբ կկայանա հոկտեմբերի վերջին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է Բրյուսելում հանդիպման։
Այս մասին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում լրագրողներին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։
«Միշելը հրավիրել է վարչապետ Փաշինյանին և նախագահ Ալիևին հանդիպման, որը կկայանա Բրյուսելում` հոկտեմբերի վերջին շաբաթը»,– հայտնել է աղբյուրը։
Հիշեցնենք՝ ԵԽ ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև նախորդ հադիպումը Բրյուսելում տեղի է ունեցել հուլիսի 15-ին։ ։
Փաշինյանի, Միշելի և Ալիևի եռակողմ հանդիպմանը քննարկվել էին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ–ում ստեղծված խորացող հումանիտար ճգնաժամին, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, ՀՀ–ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրմանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր: