ՀՀ կառավարությունը հաստատեց ԵԽ–ի «Կիբեռհանցագործությունների մասին» կոնվենցիայի նոր դրույթը

«Ընդլայնված համագործակցության և էլեկտրոնային ապացույցների հրապարակման մասին» երկրորդ լրացուցիչ արձանագրությունը Եվրոպայի խորհրդի նախարարների կողմից ընդունվել է 2021 թ. նոյեմբերի 17-ին և բացվել է ստորագրման համար 2022–ի մայիսի 12-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Եվրոպայի խորհրդի «Կիբեռհանցագործությունների մասին» կոնվենցիայի «Ընդլայնված համագործակցության և էլեկտրոնային ապացույցների հրապարակման մասին» երկրորդ լրացուցիչ արձանագրության ստորագրման առաջարկությանը:
«Կիբեռհանցագործությունների մասին» կոնվենցիան ՀՀ–ն վավերացրել է 2007 թ.: Կոնվենցիան քրեական արդարադատության մարմինների համար իրավական հիմքեր է ստեղծում կիբեռհանցագործությունների դեմ պայքարի համար, ինչպես նաև ցանկացած հանցագործությունների դեպքում, երբ անհրաժեշտ է հավաքել էլեկտրոնային ապացույցներ:
Կիբեռհանցագործները մեկ քայլ առաջ են, ինչպե՞ս խուսափել թակարդից. մասնագետների խորհուրդը
Կոնվենցիային անդամակցում է 66 պետություն, այդ թվում՝ այնպիսի պետություններ, որոնք չեն հանդիսանում Եվրոպայի խորհրդի անդամ՝ ԱՄՆ, Ավստրալիա, Ճապոնիա, Կանադա, Չիլի և այլն: