Հայտնի են Երևանում բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության անցկացման օրերը

Վերջին անգամ բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնություն է անցկացվել 8 տարի առաջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Երևանում բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը տեղի կունենա նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 5-ը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Մրցաշարին կմասնակցեն 15-16 տարեկան բռնցքամարտիկներ՝ տղաների և աղջիկների 13-ական քաշային կարգերում:
Նշենք, որ բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնություն վերջին անգամ անցկացվել է 8 տարի առաջ` 2015 թվականին Սանկտ Պետերբուրգում, աղջիկներինը՝ չինական Թայբեյում։ Այս անգամ մրցաշարը կանցկացվի համատեղ ձևաչափով:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Երևանում անցկացվել էր Եվրոպայի երիտասարդների առաջնությունը, որի արդյունքներով Հայաստանի թիմը 1 ոսկե, 2 արծաթե ու 10 բրոնզե մեդալ էր նվաճել:
Ավելի վաղ հայ պատանի բռնցքամարտիկները նաև 2 ոսկե և 7 արծաթե մեդալ էին նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտված պատանիների Եվրոպայի առաջնությունում։
Հայաստանի պատանի բռնցքամարտիկները 13 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Իսկ 2022 թվականին Երևանում առաջին անգամ անցկացվել է բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչմանն արժանացել էր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), փոխչեմպիոններ էին դարձել Արթուր Բազեյանն (57 կգ) ու Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ, իսկ Նարեկ Մանասյանը (92 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր: