«ՀայՓոստը» ժամանակավորապես դադարեցրել է «Յունիստրիմ» համակարգով փոխանցումները

Մինչ այդ «ՀայՓոստում» ժամանակավոր խնդիր էր առաջացել նաև ռուբլով փոխանցումների ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. «ՀայՓոստը» ժամանակավորապես դադարեցրել է «Յունիստրիմ» համակարգով փոխանցումների սպասարկումը։ «ՀայՓոստից» Sputnik Արմենիային հայտնեցին, որ խնդիրը տեխնիկական է, այն այս պահին փորձում են լուծել։
Հիշեցնենք, որ 2023 թ. հուլիսի 22–ին հայաստանյան մի քանի բանկեր դադարեցրին «Յունիստրիմ» համակարգի սպասարկումը, քանի որ ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել վճարային համակարգի դեմ։
Իսկ օգոստոսի 1–ին ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը հայտարարեց, որ «Յունիստրիմ» համակարգի հետ կապված անորոշությունը սկզբում շատ մեծ էր, սակայն իրավիճակը որոշակի կայունացել է։