Հայաստան է ժամանելու Ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով ԵՄ հանձնակատարը

Յանեզ Լենարչիչ
Հայաստանում քննարկելվու են ԼՂ հայերին առնչվող հումանիտար խնդիրները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Հայաստան է ժամանելու Ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով եվրոպական հանձնակատար Յանեզ Լենարչիչը։ Տեղեկությունը հրապարակված է Եվրոպական հանձնաժողովի կայքում։
Նրա այցը սպասվում է հոկտեմբերի 6-ին։ Նշվում է, որ Լենարչիչը պատասխանատու է եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության հարցերով։
Երևանում Լենարչիչը հանդիպելու է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և այցելելու է վայրեր, որտեղ ապաստան են գտել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք:
Ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով ԵՄ հանձնակատարը Հայաստանում քննարկելու է ԼՂ հայերին առնչվող հումանիտար խնդիրները։