Երևանի քաղաքապետարանը Աջափնյակում ապօրինի կառուցված 21 շինություն է քանդում

Ապօրինի շինություն. արխիվային լուսանկար
Շինությունները կառուցվել են վերջին ամիսների ընթացքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը Աջափնյակ վարչական շրջանում քանդում է առանց համապատասխան թույլտվությունների կառուցված 21 շինություն: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով` Աջափնյակ վարչական շրջանի, Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի և գերեզմանին հարակից տարածքում քանդվում են առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվությունների թվով 21 շինություն»,–նշեց նա:
Կոստանյանի խոսքով` նշված բոլոր շինություններն ապօրինի են և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա են կառուցվել վերջին ամիսների ընթացքում:
Երևանում օգոստոսին քանդվել է 31 ապօրինի շինություն, որից 8–ը` գազալցակայան