Երևանի 2 տարբեր խաչմերուկում երթևեկության փոփոխություններ կլինեն

Արխիվային լուսանկար
Փոփոխությունները պայմանավորված՝ Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում մոտ 50 մ խորությամբ կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառ-կայանումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Երևանի Գարեգին Նժդեհի փողոցից դեպի Սևանի փողոցի խաչմերուկ ուղղությամբ նախկին ուղղությամբ նախկին 3 երթևեկելի գոտին կդառնա 4։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Փոփոխությունը կկատարվի հոկտեմբերի 9-ից։
«Գարեգին Նժդեհ-Սևանի փողոցների խաչմերուկից դեպի Արշակունյաց պողոտա և Նժդեհի հրապարակ 4 երթևեկելի գոտուց 2-ը կլինի դեպի ձախ, 1-ը՝ ուղիղ և ևս մեկը՝ ուղիղ և աջ: Արշակունյաց պողոտայից դեպի Աշխատանքի հրապարակ և հակառակ ուղղությամբ դեպի Գրիգոր Լուսավորչի փողոց նախկին 4 երթևեկելի գոտին էլ կդառնան 5: Երթևեկությունը կկազմակերպվի 1 աջ և 4 ուղիղ սկզբունքով»,– ասված է հաղորդագրությունում:
Փոփոխություններով պայմանավորված՝ Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում մոտ 50 մ խորությամբ կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառ-կայանումը:
Նժդեհի փողոցի հասարակական տրանսպորտի կանգառը կտեղափոխվի հրապարակի ուղղությամբ 10 մ:
Փոփոխությունն արվել է տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով: