Բրազիլիայում անհայտ անձինք կրակել են բժիշկների ուղղությամբ. ԶԼՄ

Բրազիլիա
Զինված անձինք դուրս են եկել մեքենայից ու կրակ բացել՝ առանց որևէ բառ ասելու:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում անհայտ անձինք կրակել են բժիշկների ուղղությամբ, երեքը մահացել են, մեկը` վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում է G1–ը։
«Բժիշկների ուղղությամբ կրակ են բացել այն պահին, երբ նրանք գնումներ են կատարել Ռիո դե Ժանեյրոյի արևմտյան հատվածում գտնվող կրպակից»,– նշում է ԶԼՄ–ն։
Բժիշկները եկել էին Սան Պաուլոյից՝ մասնակցելու օրթոպեդիայի միջազգային կոնգրեսին:
«Ռիո դե Ժանեյրոյի ոստիկանությունը կարծում է, որ դա մահապատիժ էր», - հավելում է լրատվամիջոցը:
Բժիշկները գիշերը գնացել են հյուրանոցի մոտ գտնվող կրպակ։ Ժամը 00։59-ին մի սպիտակ մեքենա է մոտեցել, երեք զինված անձինք դուրս են եկել ու կրակ բացել՝ առանց որևէ բառ ասելու: Արձակվել է առնվազն 20 կրակոց: Առայժմ ոչ ոք չի ձերբակալվել։
Իրանի հարավում անհայտ անձանց հարձակման հետևանքով ԻՀՊԿ սպա է զոհվել, երեք մարդ վիրավորվել է