Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնում է Իսպանիա՝ մասնակցելու Գրանադա քաղաքում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին։
Դեռ սեպտեմբերի 17-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Գրանդայում Ալիևի հետ որևէ փաստաթուղթ չի ստորագրելու։ Սակայն երեկ ԱԺ-ում Փաշինյանն հայտնեց, թե Գրանադայում շրջադարձային նշանակության փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն կար, բայց այն չի ստորագրվի, քանի որ Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա։
Փաշինյանի իրարամերժ հայտարարությունների ու հնարավոր հետագա զարգացումների շուրջ զրուցել ենք ԱԺ նախկին նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի հետ։
Մեկնաբան՝ Հովհաննես Շողիկյան