Ժամանակավորապես սահմանափակվել է Վերին Լարս տանող ճանապարհի երթևեկությունը

Վերին Լարս տանող ճանապարհ
Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին էլեկտրացանց է վնասվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանում ժամանակավորապես սահմանափակվել է Ռուսաստանի հետ սահմանին գտնվող Վերին Լարս անցակետ տանող ճանապարհի երթևեկությունը։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։
Նշվում է, որ սահմանափակումները գործում են Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 132-135 կմ հատվածում վնասված էլեկտրացանցի պատճառով: Այժմ վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ Արդյունքում Դևդորակի թունելում երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո:
Վերին Լարսի անցակետով բեռնափոխադրումների հայտերի թիվն աճում է. փորձագետ
Հիշեցնենք, որ Դևդորակի թունելի կառուցումն ավարտվել է 2018 թվականին։ Այդ հատվածը համարվում է ճանապարհի ամենավտանգավոր մասը, որը տանում է դեպի վրաց–ռուսական սահման։
1000-ից ավելի բեռնատարներ Վերին Լարսում հերթի մեջ են