ՌԴ ՕՏՈւ ինքնաթիռները կանխել են Ուկրաինայի ԶՈւ դեսանտային խմբի ներթափանցման փորձը Ղրիմ

ՌԴ ՊՆ շենքը
ՌԴ տարածքում օբյեկտների նկատմամբ ահաբեկչական գրոհի փորձն իրականացվել է հոկտեմբերի 4-ի լույս գիշերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik․ ՌԴ ՕՏՈւ ինքնաթիռները կանխել են Ղրիմի Թարխանկուտ հրվանդանի մոտ դեսանտ իջեցնելու ուկրաինական ԶՈւ–ի փորձը։
«Սև ծովի հյուսիս–արևմտյան մասում ՌԴ ՕՏՈւ ինքնաթիռների գործողություններով կանխվել է Ղրիմի տարածք Ուկրաինայի ԶՈւ դեսանտային խմբի ներխուժումը, որն ուղևորվում էր Թարխանկուտ հրվանդանի ուղղությամբ արագընթաց ռազմական նավով և երեք ջրային մոտոցիկլետներով», – հայտարարել են ՊՆ–ից։
Գերատեսչության տվյալներով` ՌԴ տարածքում օբյեկտների նկատմամբ ահաբեկչական գրոհի փորձն իրականացվել է հոկտեմբերի 4-ի լույս գիշերը։