ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի կայքից։
Հիշեցնենք, որ Քրիստինե Գրիգորյանը ՄԻՊ-ի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել 2023 թ. հունվարի 23-ին։ Գրիգորյանը պաշտոնավարեց մեկ տարի, նա նշանակվել էր 2022 թվականի հունվարի 24-ին։
Արդեն այդ ժամանակ որոշ լրատվամիջոցներ գրեցին, որ Քրիստինե Գրիգորյանը կարող է գլխավորել նոր կազմավորվող արտաքին հետախուզության ծառայությունը։