Նիկոլ Փաշինյանն ասաց` երբ հրաժարական կտա

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետը շեշտեց, որ ինքը աթոռից կախված չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց այն պայմանը, թե որ դեպքում ինքը հրաժարական կտա, անգամ առանց վայրկյան անգամ կորցնելու։
Ո՞վ է երաշխավորելու ՀՀ ինքնիշխանությունը. Փաշինյանն ու Խաչատրյանը բանավիճեցին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը փորձեց պարզել` արդյոք Փաշինյանը մնում է իր այն մոլուցքային կարծիքին, որ կա՛մ պետք է շարունակի լինել ՀՀ վարչապետ, կա՛մ Հայաստանը չի ունենա վարչապետ։
«Ես ձեր ձևակերպումներից «մոլուցքայինը» կփոխարինեմ «հայեցակարգային» բառով։ Իմ հայեցակարգային մոտեցումն այնպիսին է, որ ՀՀ ժողովուրդն իր ընտրությամբ պետք է որոշի, թե ով է ՀՀ վարչապետը։ Եթե իմանամ, որ իմ հրաժարականով և ընդհանրապես հեռացումով բոլոր մարտահրավերները կհասցեագրվեն, ես դա կանեմ հաջորդ վայրկյանին։ Ի հեճուկս ձեզ, ես աթոռից կախված չեմ»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նշեց` իր բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ դա անելու դեպքում տեղի կունենա ուղիղ հակառակը։
Նա ընդգծեց նաև, որ 2018 թվականից ի վեր, երբ դուրս է եկել ձերբակալվածների պահման վայրից, միայն ՀՀ ժողովուրդն է որոշում, թե ով պետք է լինի երկրի ղեկավարը։
Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան կմեկնի Իսպանիա