Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահմաններ. Բաղերի

Գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին ասել է, որ արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը անկայունություն կառաջացնի տարածաշրջանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին դիտարկումներ անելու համար։ Այս մասին հայտնել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ։ Գրում է mehrnews–ը։
Նշվում է, որ Բաղերին վստահեցրել է, որ Իրանը պատրաստ է իր ներդրումն ունենալ կովկասյան տարածաշրջանում լարվածության նվազեցման գործում:
«Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններն ազդում են տարածաշրջանի անվտանգության վրա, այս տարածաշրջանում լարվածության շարունակումը չի բխում Հայաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանի այլ երկրների շահերից»,– ասել է նա։
Անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ-ի վերջին զորավարժություններին ՝ գեներալ Բաղերին ասել է, որ արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը անկայունություն կառաջացնի:
«Տարածաշրջանում խաղաղությունն ու հանգստությունը բխում են բոլոր երկրների շահերից, և տարածաշրջանում անվտանգությունը պետք է ապահովվի տարածաշրջանի երկրների կողմից, իսկ արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը հակասում է տարածաշրջանում խաղաղությանը», - ասել է նա։
Իրանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու նախարար Աբդոլլահիանը. ի՞նչ են քննարկել
Արմեն Գրիգորյանն իր հերթին զեկույց է ներկայացրել Կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների վերաբերյալ։