ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Գեղարքունիքի Կութում վիրավորում ստացած երկու զինծառայողների վիճակը բավարար է.Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Բավարար է, նրանց վիճակը արդեն բավարար է»,–ասաց նախարարը։
Հոկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ժամը 14:25-ի սահմաններում հրաձգային զենքերից կրակ էին բացել Կութի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ: Կրակոցների հետևանքով մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող Արման Տիգրանի Քոչարյանը, իսկ երկու զինծառայողներ ստացել էին հրազենային վիրավորումներ և տեղափոխվել հոսպիտալ։ Կրակոցներից վնասվել է նաև «ԿԱՄԱԶ 43114» մակնիշի ավտոմեքենան։
Ավելի ուշ Ադրբեջանի կրակոցների հետևանքով ՀՀ զինծառայողի սպանության դեպքով քրեական վարույթ էր նախաձեռնվել։