ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա նոյեմբերին Բելառուսում հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախագահությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Բելառուսի ՊՆ միջազգային համագործակցության դեպարտամենտի պետի տեղակալ Դմիտրի Ռյաբիխինին։
«Նոյեմբերին Բելառուսի Հանրապետությունն ընդունելու է պաշտպանության նախարարների, արտգործնախարարների և պետական անվտանգության քարտուղարների խորհուրդների համատեղ նիստը, և տեղի կունենա հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը մեր երկրի ղեկավարի գլխավորությամբ», - ասել է Ռյաբիխինը։
ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհուրդը քննարկում է կազմակերպության գործունեության սկզբունքային հարցերն ու կայացնում որոշումներ, որոնք ուղղված են դրա նպատակների ու խնդիրների իրականացմանը, նաև ապահովում է անդամ պետությունների համակարգման աշխատանքներն ու համատեղ գործունեությունը այդ նպատակներին հասնելու համար։
Խորհրդի կազմում են ՀԱՊԿ երկրների անդամ պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ղեկավարները։