Հայաստանը ոսկե մեդալ է նվաճել կիրառական քիմիայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանը ոսկե մեդալ է նվաճել կիրառական քիմիայի միջազգային օլիմպիադայում
Օլիմպիադային մասնակցել է 9 երկրի 92 ներկայացուցիչ, որոնք ընտրվել էին երկու առցանց օլիմպիադաների անցկացման արդյունքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Spunik. «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Կամունի Աբրահամյանը ոսկե մեդալ է նվաճել կիրառական քիմիայի միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը Ինդոնեզիայում, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Կամունի Աբրահամյանը հաղթել է առկա ձևաչափով անցկացված եզրափակիչ փուլում թեստային և հետազոտական աշխատանքների կատարման արդյունքում։
Հայաստանը ոսկե մեդալ է նվաճել կիրառական քիմիայի միջազգային օլիմպիադայում
Օլիմպիադային մասնակցել է 9 երկրի 92 ներկայացուցիչ, որոնք ընտրվել էին երկու առցանց օլիմպիադաների անցկացման արդյունքում։
Կիրառական քիմիայի միջազգային օլիմպիադային Հայաստանը մասնակցել է առաջին անգամ։