Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն արդեն Հայաստանում է

Ադրբեջանի իշխանությունները Արցախում ձերբակալել են Արցախի երեք նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն արդեն Հայաստանի տարածքում է, նա չի ձերբակալվել ադրբեջանցի զինվորների կողմից։ Տեղեկությունը հաղորդում Է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել են Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։
Ընդ որում, ադրբեջանական իշխանություններն ավելի վաղ խոստացել էին համաներում բոլորի համար Արցախի «վերաինտեգրման» գործընթացից հետո: